Այս տարի մերժվել է Հայաստանի 507 քաղաքացու մուտքը Վրաստան
Այս տարի մերժվել է Հայաստանի 507 քաղաքացու մուտքը Վրաստան

Ընթացիկ տարվա սկզբից մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ Վրաստանի պետական սահմանը հատելու մերժման 21 975 փաստ է արձանագրվել: Ներքին գործերի նախարարության տվյալներով, երկիր չեն թողել Իրանի 9272 և Հնդկաստանի 4238 քաղաքացու:

Հնգյակում են Ադրբեջանը (1607), Թուրքիան (1231) և Ռուսաստանը (949): Ինչպես նաև երկիր մուտքն արգելել են Հայաստանի 507, Թուրքմենստանի 430, Պակիստանի 392, Ուզբեկստանի 386, Եգիպտոսի 288, Իրաքի 234, Ղազախստանի 206, Ղրղզստանի 168, Սիրիայի 165, Եմենի 152, Ֆիլիպինների 136, Չինաստանի 125, Մոլդովայի 121, Աֆղանստանի 110, Հորդանանի և Շրի-Լանկայի 105-105 քաղաքացու: Այլ երկրների դեպքում ցուցանիշը 100-ից պակաս է:

Նախորդ տարվա համեմատ, ավելացել են Վրաստան մուտքը արգելող փաստերը: 2018 թվականին երկիր մուտք գործել չէին թողել 16 025 քաղաքացու: Նախորդ տարվա վիճակագրության առաջատարները ևս Իրանը (3226) և Հնդկաստանն (2254) են: