Ավստրալիայում ավտոմեքենա է այրվել, հրդեհի հետևանքով զոհվել է 4 մարդ
Ավստրալիայում ավտոմեքենա է այրվել, հրդեհի հետևանքով զոհվել է 4 մարդ

Ավստրալիայում ավտոմեքենա է այրվել: Դեպքի հետևանքով զոհվել է 4 մարդ, նրանցից երեքը՝ երեխա:

Մեծ Բրիտանիայի Հանրային հեռարձակողի տեղեկությամբ, ողբերգությունը տեղի է ունեցել Բրիզբեն քաղաքում:

Հրդեհի ժամանակ տուժել է ավտոմեքենայում գտնվող մեկ կին: Նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոց: Մարմնական համեմատաբար թեթև վնասվածքներ է ստացել ևս մեկ տղամարդ, որ այրվող մեքենայից փորձում էր դուրս բերել մարդկանց:

Ավտոմեքենայի այրվելու ճշգրիտ պատճառը դեռևս հայտնի չէ:

Թողնել մեկնաբանություն