Ավստրալիան դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի դեմ իրականացված կիբերհարձակումը
Ավստրալիան դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի դեմ իրականացված կիբերհարձակումը

Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի դեմ իրականացված վնասակար կիբերհարձակումը:

«Ավստրալիայի կառավարությունը միանում է միջազգային գործընկերներին՝ նախորդ տարվա հոկտեմբերին, Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված վնասակար կիբերգործողությունը դատապարտելու գործընթացին»,- ասվում է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ 2019 թվականի հոկտեմբերին Վրաստանում կիբերհարձակումն իրականացրել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Վրաստանում լայնամասշտաբ կիբերհարձակում է իրականացվել 2019 թվականի հոկտեմբերի 28-ին: Խնդիրներ են ծագել հարյուրավոր կայքէջերում, այդ թվում՝ Վրաստանի Առաջին ալիքի կայքէջում: Ժամանակավորապես խափանվել է Վրաստանի ռադիոյի հեռարձակումը:

Կիբերհարձակում է իրականացվել նաև Վրաստանի նախագահի վարչության կայքէջի վրա:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննությունն է սկսել ՔՕ-ի 284-րդ և 286-րդ հոդվածներով: