Ավետարանական-լյութերանական եկեղեցում ընթանում է տոնական պատարագ
Ավետարանական-լյութերանական եկեղեցում ընթանում է տոնական պատարագ

Քրիստոնյաների մի մասը Հիսուս Քրիստոսի Հարության տոնը նշում է ապրիլի մեկին: Ավետարանական-լյութերանական եկեղեցին Զատիկը նշում է ապրիլի մեկին: Հաշտեցման եկեղեցում տոնական պատարագը սկսվել  է  ժամը 11:00-ին:

Պատարագը անց է կացնում եպիսկոպոս Մարկուս Շոխը:

Երեխաները կազմակերպել են թատերականացված ներկայացում, Հիսուս Քրիստոսի հարության թեմայով:

Հարությանը նախորդում է 40-օրյա պահքը: Երեկ, հաշտեցման եկեղեցում տեղի է ունեցել համերգ:

Պատարագից հետո, ներկա գտնվող հավատացյալներին կհյուրասիրեն թեյով: