Աթենքի մերձակայքում այրվում է անտառը
Աթենքի մերձակայքում այրվում է անտառը

Աթենքի մերձակայքում այրվում է անտառը: Ինչպես տեղեկացնում է հունական մամուլը, հրդեհը փորձում է մարել 133 հրշեջ, 42 մեքենա և ավիացիա: Ինչպես հայտարարում են արտակարգ իրավիճակների ծառայությունում, այժմ հրդեհը մեկուսացված է, սակայն այն մարելու համար անհրաժեշտ է ժամանակ:

Հունաստանի մայրաքաղաքի մերձակայքում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 8-ին, գիշերը: Ոստիկանությունը տարհանել է քաղաքացիներին: Ինչպես հայտարարել է Ատիկա շրջանի նահանգապետը, այժմ հրդեհը այլսևս վտանգ չի ներկայացնում բնակելի տների համար:

Հրդեհի հետևանքով այրվել է երկու տուն և վնասվել ևս երկուսը:

Թողնել մեկնաբանություն