Արտերկրից վերադարձած Վրաստանի քաղաքացիները, որոնք կունենան «Փի Սի ԱՐ» թեստի պատասխան, կարանտինի փոխարեն հնարավորություն կունենան անցնել ինքնամեկուսացման մեջ
Արտերկրից վերադարձած Վրաստանի քաղաքացիները, որոնք կունենան «Փի Սի ԱՐ» թեստի պատասխան, կարանտինի փոխարեն հնարավորություն կունենան անցնել ինքնամեկուսացման մեջ

Մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր կվերադառնան իրենց հայրենիք և կներկայացնեն «Փի Սի Ար» թեստի պատասխանը, կարանտինի կարիք չեն ունենա,- այս մասին կառավարության նիստին հետո  կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, նշված քաղաքացիները հնարավորություն կունենան անցնել 12-օրյա ինքնամեկուսացման մեջ:

«Ինչ վերաբերում է կարանտինային տարածքներին, մենք միշտ ասել ենք, որ կարանտինի տարածքը հիմնական բուֆերն է, որով կանխելու ենք վարակի մուտքը երկիր: Իհարկե դա այդպես է, և, իհարկե, սա չափազանց կարևոր դեր խաղաց համավարակի տարածման առաջին փուլում: Այսօր կայացրեցինք որոշում, նոր թռիչքների ավելացումից հետո կարանտինային տարածք մուտք գործող մեր քաղաքացիների հետ աշխատելու մասին, որի համաձայն նրանց կարանտին տեղափոխելու սխեման կփոխվի: Մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր կվերադառնան իրենց հայրենիք և կներկայացնեն «Փի Սի Ար» թեստի պատասխանը, կարանտինի կարիք չեն ունենա: Նրանք կունենան 12 օրով ինքնամեկուսացման մեջ գտնվելու հնարավորություն: Այնուամենայնիվ, այն քաղաքացիները, ովքեր իրենց հետ չեն ունենա թեստի պատասխան, կկարողանան օգտագործել կարանտինի տարածքը: Սա այն է, ինչով փորձում ենք ավելի մեծ դինամիկա մտցնել տնտեսության մեջ»,- ասել է Գիորգի Գախարիան: