Արգենտինայում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Արգենտինայում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Արգենտինայի հյուսիսային մասում, Սանտիագո-Դել-Էստերոյի նահանգում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Երկրաբանական ծառայության տեղեկությամբ, աղետի էպիկենտրոնը գտնվում է բնակելի վայրից 10 կիլոմետր հեռավորության վրա:

Ենթակառուցվածքի վնասման և զոհերի մասին տեղեկություն չի տարածվել: