Առևտրի կենտրոնները և տոնավաճառներն այսօրվանից կաշխատեն նաև հանգստյան օրերին
Առևտրի կենտրոնները և տոնավաճառներն այսօրվանից կաշխատեն նաև հանգստյան օրերին

Վրաստանի մասշտաբով ոչ պարենային մանրածախ առևտուրը կվերսկսվի ներառյալ հանգստյան օրերին:

Հանգստյան օրերի արգելքը չեղարկվում է ինչպես առևտրի կենտրոնների, այնպես էլ՝ տոնավաճառների համար:

Համապատասխան որոշումը կայացրել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մեղմացման շրջանակներում:

Առևտրի կենտրոնները և խանութներն աշխատանքը վերսկսել էին փետրվարի մեկից, իսկ տոնավաճառները՝ փետրվարի 8-ից, սակայն սահմանափակումը մինչ այժմ մնում էր ուժի մեջ հանգստյան օրերին: