Արչիլ Թալակվաձեն հանդիպել է ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Քելլի Դեգնանին
Արչիլ Թալակվաձեն հանդիպել է ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Քելլի Դեգնանին

Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Քելլի Դեգնանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին:

Հանդիպմանն ամփոփել են խորհրդարանի նախագահի կողմից ԱՄՆ-ում իրականացված այցը: Կողմերի գնահատմամբ, այցը եղել է արդյունավետ և Վաշինգտոնում անցկացված բարձր մակարդակի հանդիպումները կնպաստեն երկկողմ կապերի առավել խորացմանը:

Ընդգծվել են նաև ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների առաջնահերթ ուղղությունները և առաջիկա ծրագրերը:

Խորհրդարանի նախագահն ԱՄՆ-ի դեսպանին շնորհակալություն է հայտնել Ամերիկայի կառավարության կողմից Վրաստանի նկատմամբ ցուցաբերած աջակցության համար:

Կողմերը հայտնել են հետագա սերտ համագործակցության պատրաստակամություն: