Արչիլ Տատունաշվիլու գործով «Էմպաթիան» հայց է ներկայացնում ՄԻԵԴ
Արչիլ Տատունաշվիլու գործով «Էմպաթիան» հայց է ներկայացնում ՄԻԵԴ

«էմպաթիա» կտտանքների զոհերի վերականգնողական կենտրոնը հայց է ներկայացնում Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան – «Արչիլ Տատունաշվիլին՝ Ռուսաստանի Դաշնության դեմ»:

Հայցի հետ միասին, Ստրասբուրգ է ուղարկվում կենտրոնի կողմից պատրաստված 87 էջից բաղկացած համալիր-հանձնաժողովային եզրահանգումը, որտեղ գրված է, որ 34-ամյա Արչիլ Տատունաշվիլուն տանջամահ են արել Ցխինվալիում:

Եզրահանգումը ներկայացնում է հիմնական ապացույցը գործում՝ Տատունաշվիլի Ռուսաստանի դեմ, որը կենտրոնը ուղարկում է մարդու իրավունքների եվրոպական դատարան, եվրահռչակագրի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածների խախտման համար:

Տատունաշվիլու ընտանիքի շահերը պաշտպանում են «Էմպաթիա» կենտրոնի իրավաբանները:

Առաջիկա օրերին հայց է պատրաստվում ուղարկել նաև Վրաստանի արդարադատության նախարարությունը: Դա կլինի միջպետական հայց, «Վրաստանը՝ Ռուսաստանի դեմ»:

Ինչ վերաբերում է Արչիլ Տատունաշվիլին կտտանքների ենթարկելու գործին, Էմպաթիայի փորձագետները նշում են, որ նրա մարմնի վրա նկատվել են 100-ից ավելի վնասվածքներ: