Արչիլ Տատունաշվիլին Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի անօրեն բռնազավթման հերթական զոհն է. Լեհաստանի ԱԳն
Արչիլ Տատունաշվիլին Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի անօրեն բռնազավթման հերթական զոհն է. Լեհաստանի ԱԳն

Լեհաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարություններն արձագանքել են Ցխինվալիում Արչիլ Տատունաշվիլու սպանությանը,- այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի արտաքին գործեր նախարարությունը:

Լեհաստանի արտաքին գերատեսչության «Թվիթերի» էջում հրապարակված հայտարարությունում ասվում է, ր Արչիլ Տատունաշվիլին, ով մահացել է որոշակի հանգամանքներում, Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի անօրեն բռնազավթման հերթական զոհն է:

Լեհաստանը պահանջում է օբյեկտիվորեն և անհապաղ հետաքննել Վրաստանի քաղաքացու մահը և պատժել մեղավորներին: Լեհաստանը պահանջում է նաև անհապաղ ազատ արձակել բռնազավթված տարածքներում անօրեն ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին: