Առատ ձյան պատճառով, Ռիկոթիի լեռնանցքում սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը (վիդեո)

Առատ ձյան պատճառով, Ռիկոթիի լեռնանցքում սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը: Կենտրոնական մայրուղու վրա արգելված է կցովի և կիսակցովի տրանսպորտի տեղաշարժը: Այլ տիպի տրանսպորտի համար երթևեկությունն ազատ է:

Ավտոճանապարհային վարչությունը կցովի և կիսակցովի տրանսպորտի համար երթևեկությունը սահմանափակվել է առատ ձյան և վատ տեսանելիության պատճառով:

«Մեկ ժամ է, արգելել ենք բեռնատարների տեղաշարժը: Առատ ձյան պատճառով և մերկասառույցի պատճառով արգելել ենք կցովի և կիսակցովի տրանսպորտի երթևեկությունը: Ճանապարհը մաքրվում է և թեթև մարդատար ավտոմեքենաները երթևեկում են առանց սահմանափակումների: Օդերևութաբանները ողջ օրվա ընթացքում ձյուն են կանխատեսում»,- հայտարարել է Ինժեներային մոնիտորինգի խմբի տեխնիկական հսկիչ Միխեիլ Դոփիձեն:

Թողնել մեկնաբանություն