Ապրիլին, Վրաստանի էկոնոմիկան նվազել է 16.6 տոկոսով
Ապրիլին, Վրաստանի էկոնոմիկան նվազել է 16.6 տոկոսով

Նախնական գնահատմամբ, 2020 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, իրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 16.6 տոկոսով, իսկ 2020 թվականի առաջին 4 ամիսների միջին ցուցանիշը -3.6 տոկոս է:

2020 թվականի ապրիլի տնտեսական աճի նախնական գնահատականը հրապարկել է Վրաստանի վիճակագրական ազգային ծառայությունը:

Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության փոխանցմամբ, 2020 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, նվազման միտում է դիտվել գրեթե բոլոր սեկտորներում:

Բացի այդ, աճ է արձանագրվել է հանքարդյունաբերության բնագավառում: