Անթույլատրելի է, որ մեկ անձ պատանդ վերցնի Վրաստան-Ուկրաինա ռազմավարական գործընկերությունը. Դավիթ Զալկալիանի
Անթույլատրելի է, որ մեկ անձ պատանդ վերցնի Վրաստան-Ուկրաինա ռազմավարական գործընկերությունը. Դավիթ Զալկալիանի

Անթույլատրելի է, որ մեկ անձ պատանդ վերցնի Վրաստանի և Ուկրաինայի ռազմավարական գործընկերությունը, – այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Լրագրողները Վրաստանի արտգործնախարարին հարցրել են Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության վերաբերյալ Ուկրաինայի նախագահի դիրքորոշման մասին:

«Մենք շատ սերտ շփում ունենք Ուկրաինայի հետ: Վերջին շրջանում դա հատկապես նկատելի է, և համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով:

Նրանց դիրքորոշումը հստակ է, քանի որ Սաակաշվիլին նրանց քաղաքացին է: Դեսպանատունը կապ ունի, եղել է կապ դեսպանատան աշխատակիցների հետ, ովքեր ուկրաինական կողմին կտրամադրեն իրենց հետաքրքրող բոլոր տեղեկությունները: Դատախազության երեկ հրապարակած տեղեկատվությունն անմիջապես կտրամադրվի ուկրաինացի ընկերներին:

Վստահ եմ, որ հանգիստ, հանդարտ, մենք կունենանք համապատասխան բացատրություններ բոլոր հարցերի վերաբերյալ, և մեր հարաբերությունները Ուկրաինայի հետ կզարգանան այնպես, ինչպես մինչ այժմ զարգացել է, և անթույլատրելի է, որ մեկ անձ պատանդ վերցնի Վրաստանի և Ուկրաինայի ռազմավարական գործընկերությունը:

Ուկրաինայի նախագահի վարչակազմից հայտնում են, որ Վլադիմիր Զելենսկուն մտահոգում է Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը: