Անօրեն երկակի քաղաքացիության պատճառով, 85 թուրք զրկվել է Ավստրիայի քաղաքացիությունից
Անօրեն երկակի քաղաքացիության պատճառով, 85 թուրք զրկվել է Ավստրիայի քաղաքացիությունից

85 թուրքից Ավստրիայի իշխանությունները խլել են քաղաքացիությունը, որոնք անօրեն ունեցել են Թուրքիայի քաղաքացիություն: Այս մասին լրատվություն է տարածում ավստրիական մամուլը:

Krone հրատարակչության տվյալներով, քաղաքացիությունից զրկելու համար քննարկվում է ևս 100 գործ, սակայն դրանց մասին պաշտոնապես լրատվություն չի տարածվում:

Երկակի քաղաքացիության հետ կապված Ավստրիայում շարունակվում են ստուգումները: Գոյություն ունեցող լրատվությամբ միայն Վիեննայում ստուգում է անցնելու 18 հազար մարդ:

Օրենքի համաձայն, Ավստրիայի քաղաքացիություն ստանալու ժամանակ անձը պարտավոր է հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից: Ավստրիական մամուլի լրատվությամբ, երկակի քաղաքացիությունը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե օրինակ անձի ծնողներից մեկը՝ Թուրքիայի, իսկ մյուսը Ավստրիայի քաղաքացիներ են: