Անհասկանալի է, ինչու է Էկա Բեսելիան իր հրաժարականը կապել Գերագույն դատարանի դատավորների հարցի հետ. Իրակլի Կոբախիձե
Անհասկանալի է, ինչու է Էկա Բեսելիան իր հրաժարականը կապել Գերագույն դատարանի դատավորների հարցի հետ. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի համար անհասկանալի է, ինչու է Էկա Բեսելիան իրավական հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարական տալը կապել Գերագույն դատարանի դատավորների հարցին:

Ինչպես այսօր Իրակլի Կոբախիձեն նշել է լրագրողների հետ զրուցելիս, դատավորի թեկնածուների հարցով կուսակցության նախագահի մասնակցությամբ կայացել է հանդիպում, որտեղ ասվել է, որ յուրաքանչյուր թեկնածու պետք է քննարկվեր անհատապես, պատգամավորները պետք է որոշում կայացնելու ժամանակ գործեին սեփական հավատքով: Բացի այդ, անձամբ, որպես խորհրդարանի նախագահ, արդեն հանդես էր եկել հայտարարությամբ, որ դատավորների հարցը խորհրդարանը կքննարկեր ընթացիկ տարի:

Իրակլի Կոբախիձեի խոսքով, կուսակցության նախագահը հանդիպմանը նշել է, որ եթե օրենքը չէր խախտվում, նպատակահարմար չի գտել լրացնել դատարանի կազմը:

«Ինչ վերաբերում է գործընթացին, այստեղ նախագահի դիրքորոշումն այն էր, որ գերագույն դատարանում անհրաժեշտ են փոփոխություններ, այնտեղից ելնելով, որ այսօր դատարանում 28 դատավորից ներկայացվել է միայն 10-ը»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: