Անակլիայի խորջրյա նավահանգստին անհրաժեշտ է պատասխանատու, լուրջ, մասնավոր ներդրողներ, որոնց ցավոք չունենք. Գիորգի Գախարիա
Անակլիայի խորջրյա նավահանգստին անհրաժեշտ է պատասխանատու, լուրջ, մասնավոր ներդրողներ, որոնց ցավոք չունենք. Գիորգի Գախարիա

Անակլիայի խորջրյա նավահանգստին անհրաժեշտ է պատասխանատու, լուրջ, մասնավոր ներդրողներ, որոնց ցավոք չունենք, – այս հայտարարությունը արել է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան:

Գախարիայի խոսքով, լավ չէ, երբ երկրի համար նշանակալից, ռազմավարական նախագիծը դառնում է քաղաքական բամբասանքների և շահարկումների առարկա:

«Ընդհանուր առմամբ, շատ հիանալի բաներ է այս վերջերս ասում պարոն Խազարաձեն: Նամակներ, արձանագրություններ և շատ ավելին: Թող բերի ցույց տա այդ արձանագրությունները: Ցանկանում եմ շեշտել, որ լավ չէ, երբ երկրի համար կարևոր, ռազմավարական նախագիծը դառնում է քաղաքական բամբասանքների և շահարկումների առարկա: Մենք միշտ ասել ենք, և ես կրկնում եմ, Անակլիան որևէ մեկին չի պատկանում: Անակլիան, որպես նախագիծ, պատկանում է երկրի զարգացմանը և բոլորը պետք է մի փոքր ավելի պատասխանատու լինեն երկրի համար կարևոր նախագծերի հարցում», – հայտարարել է Գախարիան:

Վարչապետը նշել է, որ «Անակլիայի» նախագծի կապակցությամբ պետությունը կատարել է և կատարում է իր բոլոր պարտավորությունները:

«Անակլիայի նավահանգստի վերաբերյալ միշտ ասել եմ, որ այն հաջողությամբ ավարտելու համար, մեզ անհրաժեշտ են  պատասխանատու և լուրջ ներդրողներ: Ինչ վերաբերում է ինչ-որ մեկի շահերին, ես չգիտեմ, թե ինչ պատասխանեմ: Մենք ասում ենք, որ պետությունը կատարում է և կատարելու է իր բոլոր պարտավորությունները: Անակլիայի խորջրյա նավահանգստին անհրաժեշտ է պատասխանատու, լուրջ, մասնավոր ներդրողներ, որոնց ցավոք չունենք», – ասել է Վրաստանի վարչապետը:

«Լելո» հասարակական շարժման ղեկավար, «Թի Բի Սի»  բանկի հիմնադիր, Մամուկա Խազարաձեն երեկ հեռուստաեթերներից մեկի ժամանակ հայտարարել է, որ ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիթիշվիլին մերժել է  բրիտանացի ներդրողներին Անակլիայի նավահանգստի շինարարությունը ֆինանսավորելու հարցում, և որ կառավարությունը չի ցանկանում իրականացնել նախագիծը: