Անակլիայի նավահանգստի նախագիծը պետական նշանակության նախագիծ է և այն անպայման կիրականացվի. Ենթակառուցվածքների նախարարություն
Անակլիայի նավահանգստի նախագիծը պետական նշանակության նախագիծ է և այն անպայման կիրականացվի. Ենթակառուցվածքների նախարարություն

Անակլիայի նավահանգստի նախագիծը պետական նշանակության նախագիծ է և այն անպայման կիրականացվի,- այս մասին ասվում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության հայտարարությունում:

«Ցավալի է, որ Անակլիայի նավահանգստի թեմայի առնչությամբ չեն ավարտվում շահարկումները չնայած նրան, որ նախագծի առաջնահերթությունը կառավարության փաստացի բոլոր անդամ հաստատում է բոլոր ամբիոններից:

Գրեթե մեկ տարի է,  քաղաքական գործիչների և մամուլի կողմից նախագծի վերաբերյալ տարածվում են սխալ փաստեր, որոնց նպատակը միայն և միայն հասարակությանը թյուրիմացության մեջ գցելն է, որն իր հերթին խոչընդոտում է նախագծի իրականացմանը»,-ասված է հայտարարությունում:

Գերատեսչության տեղեկությամբ, պետությունը կատարում է ներդրումային պայմանագրով ստանձնած պարտականությունները և ակտիվ իրականացնում դեպի Անակլիա տանող ճանապարհի շինարարությունը: