Անա Նացվլիշվիլին նշանակվել է նախագահի խորհրդարանական քարտուղար
Անա Նացվլիշվիլին նշանակվել է նախագահի խորհրդարանական քարտուղար

Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղարը Անա Նացվլիշվիլին է լինելու: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Անա Նացվլիշվիլին այս պաշտոնին փոխարինելու է Անա Դոլիձեին, ում նախագահը նշանակել է արդարադատության գերագույն խորհրդի ոչ դատավոր անդամ:

Անա  Նացվլիշվիլին «Վրաստանի երիտասարդ իրավաբանների միության» ղեկավարն էր: Նա ղեկավար էր ընտրվել 2014 թվականին: