Անա Ֆոտիգա. Նիկա Մելիային կալանավորելն անընդունելի է
Եվրախորհրդարանական Անա Ֆոտիգան «Թվիթեր» միկրոբլոգով արձագանքել է Վրաստանում զարգացած իրադարձություններին: Ինչպես ասում է Ֆոտիգան, «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիային կալանավորելն անընդունելի է:
«Վրդովված եմ Վրաստանից ստացած լուրով, երկրից, որը օրինակ էր տալիս այլոց և այժմ վերադառնում է անցյալ, ինչպիսինն էր 1990-ական թվականներին: «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիային կալանավորելն անընդունելի է»,- գրում է Անա Ֆոտիգան: