ԱՄՆ-ում անկախության օրը նշել են լայնածավալ հրավառությամբ
ԱՄՆ-ում անկախության օրը նշել են լայնածավալ հրավառությամբ

ԱՄՆ-ի 242-րդ անկախության օրը նշել են լայնածավալ հրավառությամբ:

Վաշինգթոնի երկինքը, հուլիսի 4-ին ավանդաբար լուսավորվել է տարբեր լույսերով:

Հրավառությանը Սպիտակ տան պատշգամբից հետևել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկինը:

Մինչ այդ, նախագահը նստավայրում հյուրընկալել է զինվորականների:

Վաշինգտոնից բացի հրավառություն է կազմակերպվել՝ Նյու Յորքում: Գունավոր շոուն դիտել են հազարավոր քաղաքացիներ:

ԱՄՆ-ն անկախության օրը նշում է հուլիսի 4-ին, հենց այդ օրը 1776 թվականին ԱՄՆ-ն ընդունել է անկախության հռչակագիրը: