ԱՄՆ-ի Փորթլենդ քաղաքում ոստիկանությունը բողոքի ցույցը ցրել է արցունքաբեր գազի և մահակների կիրառմամբ
ԱՄՆ-ի Փորթլենդ քաղաքում ոստիկանությունը բողոքի ցույցը ցրել է արցունքաբեր գազի և մահակների կիրառմամբ

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում ոստիկանությունը բողոքի ակցիան ցրել է արցունքաբեր գազի և մահակների կիրառմամբ:

Ըստ տարածված տեղեկատվության, ոստիկանությունը ձերբակալել է հանրահավաքի 13 մասնակիցների, սակայն նշված տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ցուցարարները ամեն օր հավաքվում են Փորթլենդի դատարանի շենքի մոտ և բողոքում են ռասիզմի և ոստիկանության բռնությունների դեմ:

Միացյալ Նահանգներում գործում է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը, որը նախատեսում է հուշարձանների պաշտպանություն:

Օրեգոն նահանգի դեմոկրատ նահանգապետը Թրամփի որոշումը անվանել է «քաղաքական թատրոն»: