ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից պահանջում է միջոցներ ընդունել Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից պահանջում է միջոցներ ընդունել Թուրքիայի դեմ

ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից պահանջում է միջոցներ ընդունել Թուրքիայի դեմ

Ինչպես հայտարարել է պենտագոնի ղեկավար, Մարկ Էսպերը, առաջիկա օրերին նա կհանդիպի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ և կոչ կանի, Սիրիայում Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների պատճառով ընդունեն «դիվանագիտական և տնտեսական միջոցներ»:

Մարկ Էսպերի խոսքով, Թուրքիայի քայլերը «ավելորդ են և իմպուլսիվ», ինչը կարող է հանգեցնել «Իսլամական պետության» վերելքի:

Հիշեցնենք, որ Թուրքիան ռազմական գործողությունը Սիրիայում սկսել է հոկտեմբերի 9-ին: Գործողությունը նպատակ ունի Սիրիայի սահմանին ստեղծել «անվտանգության գոտի», որտեղ ծրագրվում է բնակեցնել սիրիացի փախստականներին: