ԱՄՆ-ի դեսպանություն. Խորհրդային օկուպացիայի մեկնարկից 99 տարի անց, Միացյալ Նահանգները Վրաստանի կողքին է՝ ծանր պայքարով ձեռքբերված ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար
ԱՄՆ-ի դեսպանություն. Խորհրդային օկուպացիայի մեկնարկից 99 տարի անց, Միացյալ Նահանգները Վրաստանի կողքին է՝ ծանր պայքարով ձեռքբերված ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար

Այսօր, Խորհրդային օկուպացիայի մեկնարկից 99 տարի անց, Միացյալ Նահանգները կանգնած է Վրաստանի կողքին՝ ծանր պայքարով ձեռքբերված ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար,- այս մասին ասվում է Խորհրդային օկուպացիայի օրվա հետ կապված Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ:

Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշման համաձայն, փետրվարի 25-ը հռչակվել է Խորհրդային օկուպացիայի օր:

Օկուպացիայի հարյուր հազարավոր զոհերի հիշատակը հարգելու նպատակով, այս օրը Վրաստանի ողջ տարածքում խոնարհվում են պետական դրոշները:

1921 թվականի փետրվարի 25-ին, Ռուսաստանի կարմիր բանակը գրավեց Թբիլիսին և տապալեց Վրաստանի համընդհանուր և ազատ ընտրությունների ճանապարհով ընտրված իշխանությունը, որից հետո բռնագրավեց Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը: