ԱՄՆ-ը և եվրոպական հինգ պետություն, այդ թվում Վրաստանը, պատրաստվում են Ռուսաստանի ագրեսիայի դեմ ստեղծել միջազգային կենտրոն
ԱՄՆ-ը և եվրոպական հինգ պետություն, այդ թվում Վրաստանը, պատրաստվում են Ռուսաստանի ագրեսիայի դեմ ստեղծել միջազգային կենտրոն

ԱՄՆ-ը և եվրոպական հինգ պետություն, այդ թվում Վրաստանը, պատրաստվում են ստեղծել Ռուսաստանի ագրեսիայի դեմ միջազգային կենտրոն:

Այս հայտարարությունն արել է Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Անդրեյ Պարուբին Վաշինգտոնում ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ անցկացված հանդիպումից հետո: Ինչպես ասում է Ռադայի նախագահը, Փոլ Ռայանը հետաքրքրվել է այս գաղափարով:

«Խոսնակ Ռայանը շատ է հետաքրքրվել այս գաղափարով: Այն արդեն իրականացվում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Լիտվայի և Լեհաստանի միջխորհրդարանական վեհաժողովին: Մենք աշխատում ենք այդ գաղափարի շուրջ: Սակայն ցանկանում ենք ընդլայնել մասշտաբները»,- հայտարարել է Անդրեյ Պարուբին:

Ռադայի խոսնակի խոսքով, կենտրոնի ստեղծումը նկատի ունի խորհրդարանական մակարդակով ջանքերի միավորում, որն անհրաժեշտ է ընդհանուր ռազմավարության մշակման,  Ռուսաստանից եկող հիբրիդային վտանգներին դիմակայելու համար: Խոսքը վերբերում է տնտեսական, քաղաքական, էներգետիկական և անվտանգության ոլորտներում առկա մարտահրավերներին: