Ամիրան Գամղրելիձե. Հուլիսին օրական պետք է պատվաստենք 20-25 հազար մարդու
Ամիրան Գամղրելիձե. Հուլիսին օրական պետք է պատվաստենք 20-25 հազար մարդու

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, հուլիսին պատվաստումների տեմպը պետք է ակտիվանա, և օրական պետք է պատվաստվի մինչև 20-25 հազար մարդ:

Ըստ նրա, մինչև տարեվերջ պետք է պատվաստվի 1 700 000 քաղաքացի:

«Մենք պետք է մինչև տարեվերջ պատվաստենք 1 700 000 մարդու: Ուստի անհրաժեշտ է կրկնապատկել տեմպը և պատրաստվում ենք հուլիսին, երբ երկիր կմտնի տարբեր պատվաստանյութերի զգալի պաշար, և մենք կանցնենք ինտենսիվ պատվաստումների: Մենք պետք է օրական պատվաստենք մոտ 20-25 հազար մարդու:

Գրանցման երկու ձև կլինի: Իհարկե, կայքէջում նախնական գրանցում կլինի, բայց քանի որ գյուղացիները դժվարանում են, բոլոր քաղաքապետարաններում կլինի «կենդանի հերթ», ինչպես նաև «Կարմիր խաչին» կխնդրենք ամռանն ակտիվորեն ներգրավվել գործընթացին և ուսանողները կօգնեն գրանցվել տարեց մարդկանց, ովքեր համացանցի հետ աշխատել չեն կարող: Միևնույն ժամանակ, մենք կունենանք վիրտուալ կաբինետներ, որտեղ մարդիկ կարող են գնալ, գրանցվել և պատվաստվել», – ասաց Գամղրելիձեն: