Ալժիրում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 200 մարդ

Ալժիրի հյուսիսում կործանվել է ռազմական ինքնաթիռ: Զոհվել է առնվազն 200 մարդ: Տեղական մամուլի լրատվությամբ, միջադեպը տեղի է ունեցել Բուֆարիկ քաղաքի մոտակայքում:

Ավիաաղետի մասին լուրը տարածել է «Աշ-Շարկ-Ալ Աուսատ» հրատարակչությունը:

Միջադեպի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: