Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ ձերբակալումից հետո ազատ է արձակվել
Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ ձերբակալումից հետո ազատ է արձակվել

Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ հանրահավաքի կարգը կրկին խախտելու համար ձերբակալվելուց հետո ազատ է արձակվել: Նա հավելել է, որ ազատ է արձակվել մինչև դատը:

«Իսկապես ազատ են արձակել: Ինձ արձանագրություն տվեցին առ այն, որ իմ դեմ գործ է հարուցվել 20.2.8-ով (մինչև  30 օր ժամկետով ձերբակալություն), և վերջ: Առաջարկեցին մեքենայով թողնել ինչ-որ տեղ: Ես հրաժարվեցի և գնացի աշխատանքի: Չհասկացա, թե սա ինչ էր և  ինչու էր ինձ 7 մարդ ձերբակալում»,- թվիթերյան իր էջին գրել էր Նավալնին:

Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան ենթադրել է, որ ձերբակալությունը կապված է հունվարի 28-ին Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած չթույլատրված բողոքի ակցիայի հետ: Նրա խոսքով՝ Նավալնիի գործը կքննվի Տվերի դատարանում: