Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել Բեռլինի հիվանդանոցից
Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել Բեռլինի հիվանդանոցից

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել Բեռլինի հիվանդանոցից: Բժիշկները նրա լիարժեք ապաքինման հավանականությունը համարում են իրական: Այս պահին դժվար է կանխատեսել, թե ապագայում ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ թունավորումը:

Մինչ հիվանդանոցից դուրս գրվելը, Նավալնին արձագանքել է անցյալ շաբաթ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցին, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը խորհուրդ է տվել Էմանուել Մակրոնին ռուս ընդիմադիր գործիչի թունավորման կապակցությամբ քննարկվել են այլ վարկածներ: Այդ թվում Նավալնիի կողմից ինքնաթունավորման տարբերակը:

«Վլադիմիր Պուտինը իր ֆրանսիացի գործընկերոջը ասել է, որ Նավալնին կարող էր անձամբ ընդունել այդ թույնը: Լավ տարբերակ է: Կարծում եմ, դա ունի մանրամասն ուսումնասիրության կարիք: Ես «Նովիչոկ»-ը եփեցի խոհանոցում ու ընկա կոմայի մեջ: Ավելի վաղ ես պայմանավորվել էի կնոջս, ընկերներիս և գործընկերներիս հետ, որ եթե առողջապահության նախարարությունը պնդի, որ ինձ բուժման համար տեղափոխեն Գերմանիա, հրաժարվեն այդ մտքից: Մահանայի Օմսկի հիվանդանոցում և ինձ տեղափոխեին Օմսկի դիահերձարան, որտեղ կորոշեին, որ մահվան պատճառը բավականաչափ երկար ապրելն էր: Սա էր իմ ծրագրի վերջին շղթան: Սակայն Պուտինը գերազանցեց ինձ, նրան այդպես հեշտ չես խաբի», – գրել է Նավալնին: