Աջարիայում ուժի մեջ ենմնում դպրոցների, ռեստորանների և ժամանցի հաստատությունների կապակցությամբ սահմանափակումները
Աջարիայում ուժի մեջ ենմնում դպրոցների, ռեստորանների և ժամանցի հաստատությունների կապակցությամբ սահմանափակումները

Աջարիայում ուսումնական գործընթացի, ինչպես նաև ռեստորաններում և ժամանցի հաստատություններում գոյություն ունեցող սահմանափակումները մնում են ուժի մեջ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, Աջարիայում հոկտեմբերի 19-ից կվերսկսվի հասարակական տրանսպորտի, այդ թվում միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը:

«Ինչպես գիտեք, վերջին ժամանակներս Աջարիայում վարակի տարածման կապակցությամբ քիչ թե շատ կայունացել է իրավիճակը: Հետևաբար, ընդունել ենք որոշում, որ հոկտեմբերի 19-ից սկսած, Աջարիայում բացենք հասարակական, այդ թվում միջքաղաքային տրանսպորտը: Բացի այդ, Աջարիայում պահպանվելու է կրթական գործընթացի վերաբերյալ սահմանափակումները, ինչպես նաև պահպանվելու են ռեստորանների և ժամանցի հաստատությունների կապակցությամբ սահմանափակումները», – հայտարարել է Գիորգի Գախարիան: