«Աիր Մալթա» (AIR MALTA) ավիաընկերությունը Վրաստան թռիչքները սկսելու է հուլիսի 4-ից
«Աիր Մալթա» (AIR MALTA) ավիաընկերությունը Վրաստան թռիչքները սկսելու է հուլիսի 4-ից

«Աիր Մալթա» (AIR MALTA) ավիաընկերությունը Վրաստան թռիչքները սկսելու է հուլիսի 4-ից:

Պարբերաբար չվերթները Թբիլիսի-Մալթա-Թբիլիսի ուղղությամբ կատարվելու են շաբաթական մեկ անգամ:

Ինչպես նշվել է այսօր կայացած ասուլիսի ժամանակ, ուղիղ չվերթները կնպաստեն երկու երկրների միջև զբոսաշրջային ներուժի զարգացմանը:

Միջոցառմանը մասնակցել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ՍՊԸ «Վրաստանի օդանավակայանների միության» տնօրեն, Գիորգի Չոգովաձեն, զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար, Մարիամ Քվրիվիշվիլին , «Տավ Ջորջիա» ընկերության գլխավոր տնօրենը, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչները:

Ինչպես նշել է «Վրաստանի օդանավակայանների միության» տնօրեն, Գիորգի Չոգովաձեն, միությունը ողջունում է նոր ավիաընկերության մուտքը Վրաստան:

«Աիր Մալթայի» հետ բանակցությունները վարում ենք 2015 թվականից: ևս մեկ ընկերություն աջակցելու է զբոսաշրջիկների հոսքի աճին: Մեր ուղղությունն է, որ ներգրավենք հնարավորինս մեծ քանակությամբ ավիաընկերություններ»,-հայտարարել է Գիորգի Չոգովաձեն:

Բացի այդ, զբոսաշրջության ազգային վարչության նախագահ, Մարիամ Քվրիվիշվիլին հայտարարել է, որ յուրաքանչյուր նոր չվերթ նոր ռազմավարական ուղղություն է:

«Աիր Մալթա» (AIR MALTA) ավիաընկերությունը թռիչքներ է կատարում 1974 թվականից: Նրա գլխավոր գրասենյակը գտնվում է Մալթայի միջազգային օդանավակայանում: Ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում 39 ուղղությամբ:

Թողնել մեկնաբանություն