ԱՀԿ. Եվրոպայում յուրաքանչյուր 17 վայրկյանում կորոնավիրուսից մահանում է մեկ մարդ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի բյուրոյի ղեկավար Հանս Կլուգեի խոսքով, Եվրոպայում յուրաքանչյուր 17 վայրկյանում կորոնավիրուսից մահանում է մեկ մարդ:
Այս մասին տեղեկությունը տարածում է «Բիբիսին»:
Նրա խոսքով, Եվրոպայում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացել է 29 հազար մարդ:
«Եվրոպան կրկին համավարակի կենտրոնն է՝ ԱՄՆ-ի հետ միասին: Թունելի վերջում լույս չի երևում, սակայն առջևում բարդ 6 ամիսներն են: Շնչադիմակ կրելը համադեղ չէ և այն անհրաժեշտ է կատարել այլ միջոցների պաշտպանության հետ մեկտեղ: Եթե շնչադիմակ կրելու ցուցանիշը բարձրացվի 95 տոկոսի, կարանտին հայտարարելու անհրաժեշտություն այլևս չի լինի»,- հայտարարել է Կլուգեն: