ԱՀԿ ներկայացուցիչ. Վրաստանում բուժքրոջ մահը ցավալի է, մենք ուշադիր ուսումնասիրում ենք բոլոր դեպքերը, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են պատվաստանյութի հետ
ԱՀԿ ներկայացուցիչ. Վրաստանում բուժքրոջ մահը ցավալի է, մենք ուշադիր ուսումնասիրում ենք բոլոր դեպքերը, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են պատվաստանյութի հետ

Վրաստանում բուժքրոջ մահը ցավալի է, մենք ուշադիր ուսումնասիրում ենք բոլոր դեպքերը, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են պատվաստանյութի հետ, – ասաց առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Մարիանջելա Սիմաոն:

Սիմաոն նշել է նաև, որ պատվաստանյութի օգուտը գերազանցում են ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հնարավոր կողմնակի ազդեցությունների արդյունքում:

«Ցավոք, Վրաստանում բուժքրոջ մահը շատ վատ նորություն է, շատ ցավալի է: Մենք շատ ուշադիր ուսումնասիրում ենք մահվան բոլոր դեպքերը, որոնք, հավանաբար, կապված են պատվաստանյութի հետ: Մենք նաև ուշադիր ուսումնասիրում ենք մակարդման խանգարումները «Աստրազենեկայով» պատվաստված մարդկանց մոտ: Այսպիսով, ոչ միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, այլև Եվրոպական դեղերի գործակալությունը մանրակրկիտ ուսումնասիրել է բոլոր հիվանդների պատմությունը, առկա բոլոր ապացույցները և եզրակացրել, որ շատ լուրջ, հազվագյուտ դեպքերը կարող են կապված լինել պատվաստումների հետ, մենք խոսում ենք միլիոնից մեկ կամ երկու դեպքերի մասին, և եզրակացությունն այն է, որ Covid-19-ով վարակվելու ռիսկը, որն աշխարհում արդեն սպանել է 2.6 միլիոն մարդու, շատ ավելի մեծ է:

Այսպիսով, պատվաստանյութի օգուտները գերազանցում են ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հնարավոր կողմնակի ազդեցություններից: Պատվաստանյութը լավն է, այն կանխում է կորոնավիրուսից մահը», – ասաց Մարիանջելա Սիմաոն: