«Agile Spirit 2019» զորավարժության մասնակից զինվորականները հարգանքի տուրք են մատուցել Օգոստոսի պատերազմում զոհված հերոսներին
«Agile Spirit 2019» զորավարժության մասնակից զինվորականները հարգանքի տուրք են մատուցել Օգոստոսի պատերազմում զոհված հերոսներին

Վրաստան-Ռուսաստանի պատերազմի 11-րդ տարելիցի առնչությամբ Ախալցխա քաղաքում Վրաստանի պաշտպանության ուժերի առաջին հետևակային բրիգադի 13-րդ գումարտակի բազայում «Agile Spirit 2019» բազմազգ զորավարժության ղեկավար, բրիգադի գեներալ Գիորգի Մաթիաշվիլին միջազգային զորավարժության մասնակից անձնակազմի հետ միասին ծաղկեպսակ է դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված մարտիկների հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Այսօր Օգոստոսի պատերազմում Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հիշատակը հարգել են նաև Վազիանիում:

«Agile Spirit 2019» բազմազգ զորավարժության ղեկավար, գնդապետ Ջեյսոն Բեյքերը և զորավարժության մասնակից զինծառայողները ծաղկեպսակ են դրել IV մեխանիզացված բրիգադի բազայում տեղադրված հերոսների հուշարձանին: