Աֆղանստանում սպանվել է հայտնի լրագրող
Աֆղանստանում սպանվել է հայտնի լրագրող

Աֆղանստանում սպանվել է հայտնի լրագրող: Մենա Մանգալի ուղղությամբ կրակ են բացել երկու անհայտ անձինք: Հարձակումը տեղի է ունեցել Քաբուլում, լրագրողի տան մոտակայքում: Կնոջը կրակել են այն ժամանակ, երբ նա գնում էր խորհրդարան: «Արիանա նյուսի» լրագրողը խորհրդարանում աշխատում էր խորհրդատուի պաշտոնում: Սպանության դրդապատճառը անհայտ է, ոստիկանները որոնում են հանցագործներին:

Մենա Մանգալը բացի լրագրող լինելուց ակտիվ պաշտպանում էր երկրում կանանց իրավունքները:

2017 թվականին Մանգալը սոցիալական ցանցում գրել էր, որ նրան ստիպել էին ամուսնանալ: Մայիսի սկզբին նա ամուսնալուծվել էր: Վերջին շրջանում լրագրողը սոցիալական ցանցում հաճախ գրում էր, որ նրան սպառնում էին անհայտ անձինք: