Աֆղանստանի տարածքում է գտնվում ավելի քան 50 հազար ծայրահեղական: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարի տեղակալ Հիլալուդին Հիլալը՝ Անվտանգության հարցերով միջազգային ֆորումին, Պեկինում:
Դրա հետ մեկտեղ հայտնի է դարձել, որ երկրում գործում է 21 ահաբեկչական կազմակերպություն:
«Աֆղանստանը ահաբեկչական տարբեր կազմակերպությունների անդամների համար դարձել է պատերազմի դաշտ: Նրանք միմյանց դեմ պայքարում են իշխանության համար»,- ֆորումին հայտարարել է Աֆղանստանի պաշտպանության նախարարի տեղակալը:
Հիլալուդին Հիլալի խոսքով, ամենամասշտաբային ահաբեկչական խմբավորումը «Թալիբան»-ի շարժումն է, որի մարտիկների քանակը հասնում է 38 հազարի: