Աֆղանստանի քաղաք Փարահիի մերձակայքում ռազմական գործողություններ են ընթանում կառավարական բանակի և «Թալիբան» շարժման միջև
Աֆղանստանի քաղաք Փարահիի մերձակայքում ռազմական գործողություններ են ընթանում կառավարական բանակի և «Թալիբան» շարժման միջև

Աֆղանստանի քաղաք Փարահիի մերձակայքում ռազմական գործողություններ են ընթանում կառավարական բանակի և «Թալիբան» շարժման միջև:

Պայքարի գոտին գտնվում է քաղաքի կենտրոնից 4 կիլոմետր հեռավորության վրա:

Քաղաքի բնակիչները հայտարարում են, որ թալիբները շատ արագ են տեղաշարժվում և եթե կառավարությունը լուրջ միջոցներ չընդունի, ապա գավառը կհայտնվի «թալիբանի» ձեռքերում:

Ծայրահեղական խմբավորումը քաղաքի վրա գրոհը սկսել են կեսգիշերին և քաղաքի ուղղությամբ կրակ է բացել մի քանի ուղղություններից: Հարձակման պատճառով, Փարահում փակ են խանութները, դպրոցները և կառավարական շենքերը:

Փարահի գավառը գտնվում է Իրանի սահմանային գոտու մոտակայքում: