Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցության թեմա չէ և երբեք չի լինի. Իլհամ Ալիևը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցության թեմա չէ և երբեք չի լինի. Իլհամ Ալիևը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցության թեմա չէ և երբեք չի լինի,- այսպես է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման համար պատրաստակամություն է հայտնել բանակցել Ադրբեջանի իշխանության հետ, սակայն միայն այն դեպքում, եթե այդ բանակցություններին ներկա կգտնվեն նաև ղարաբաղյան կողմի ներկայացուցիչները:

«Հայաստան-Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ կապված մեր սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեք և անխոս լինի ապահովված: Դա պահանջում է արդարությունը և միջազգային իրավունքը: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժան մասն է»,- հայտարարել է Իլհան Ալիևը՝ Հեյդար Ալիևի ծննդյան 95-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս: