Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությամբ, նախորդ գիշեր հակամարտության գոտում, առաջնագծում մարտական գործողությունները շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությամբ, նախորդ գիշեր հակամարտության գոտում, առաջնագծում մարտական գործողությունները շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությամբ, նախորդ գիշեր հակամարտության գոտում, առաջնագծում մարտական գործողությունները շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ Ագդերի, Ֆիզուլի-Ջաբրայիլի և Գուբադլիի ուղղություններով:

Ադրբեջանի պաշտպանության գերատեսչության հայտարարությամբ, զբաղեցվել են հակառակորդի դիրքերը: Նախարարությունը տեղեկություն է տարածում Հայաստանի զինված ուժերի և տեխնիկայի կորուստների մասին: Բացի այդ, պաշտոնական Բաքուն հակառակորդ կողմին մեղադրում է առավոտից Տերտերի ուղղությամբ հրետանային կրակ բացելու մեջ:

Իր հերթին, Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Շուշան Ստեփանյանը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերն առավոտյան խոցել են Ադրբեջանի ռազմական օդուժի ինքնաթիռ: Հայաստանի պաշտպանության գերատեսչությունում հակամարտության գոտում տիրող իրավիճակը գնահատում են կայուն լարված:

Բացի այդ, հայկական կողմը չի հաստատում Ադրբեջանի կողմից Զանգիլան քաղաքը գրավելու մասին տարածած տեղեկությունը: