Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Վաշինգտոնի ներգրավվածությամբ ձեռք բերված համաձայնությունը խախտելու մեջ
Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Վաշինգտոնի ներգրավվածությամբ ձեռք բերված համաձայնությունը խախտելու մեջ

Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Վաշինգտոնի ներգրավվածությամբ ձեռք բերված համաձայնությունը խախտելու մեջ։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը, գրում են, որ հրադադարի գործելուց մի քանի րոպեում, Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի բանակի ստորաբաժանումների վրա հրետանային կրակ են բացել Լաչինի կողմից։

Ադրբեջանական մամուլը գրում է, որ բանակի ստորաբաժանումներից մեկը տեղակայված էր Սափիան գյուղում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Հայաստանի բանակի ստորաբաժանումները հրետանային կրակ են բացել Տերտեր քաղաքի և գյուղերից մեկի վրա, և խախտել հրադադարի ռեժիմը։