«Ադամ մեդիա մրցանակ»-ը Թբիլիսիում կանցկացնի ֆիլմի մոնտաժման վարպետաց դասեր
«Ադամ մեդիա մրցանակ»-ը Թբիլիսիում կանցկացնի ֆիլմի մոնտաժման վարպետաց դասեր

«Ադամ մեդիա մրցանակ մշակութային բազմազանության համար Արևելյան Եվրոպայում» դեկտեմբերի 5-7-ը Թբիլիսիում կանցկացնի ֆիլմի մոնտաժման վարպետաց դասեր:

Նախաձեռնությանը մասնակցում են հայ, վրաց և ադրբեջանցի գեղարվեստական և փաստագրական ֆիլմերի նախագծերը, որոնք վերաբերում են մշակութային բազմազանության և խաղաղ համակեցության հարցերին:

Վարպետաց դասն անցկացնելու է հսյտնի ռեժիսոր Պատրիսիա Ռոմելին: