Ադամ Քինզիներ. ԱՄՆ-ի մեծ բարեկամը օկուպացիայի պայմաններում գտնվող Վրաստանը համբերատար շարունակում է դիմակայել Ռուսաստանի սադրանքներին
Ադամ Քինզիներ. ԱՄՆ-ի մեծ բարեկամը օկուպացիայի պայմաններում գտնվող Վրաստանը համբերատար շարունակում է դիմակայել Ռուսաստանի սադրանքներին

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի Եվրոպայի ենթակոմիտեում կայացել է «Ժողովրդավարություն և ՆԱՏՕ-ի դաշինքը. Մեր ժողովրդավար արժեքների պահպանումը» թեմայով լսում: Լսմանը հրավիրված հյուրերի թվում է եղել Լեհաստանի նախկին նախագահը և համաշխարհային խաղաղության ոլորտում նոբելյան մրցանակակիր Լեխ Վալենսը:

Զեկուցողները և կոնգրեսականներե զրուցել են ՆԱՏՕ-ի առջև ժողովրդավարական արժեքների դեմ այսօր աշխարհում ծառացած մարտահրավերների մասին:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի Եվրոպայի ենթակոմիտեի համանախագահ, ԱՄՆ-ի կոնգրեսում Վրաստանի բարեկամների խմբի համանախագահ Ադամ Քինզիներն իր ներածական խոսքում Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության առնչությամբ կատարել է Վրաստանին աջակցող հայտարարություն:

«Որպեսզի զրուցենք ՆԱՏՕ-ի դաշինքին անդամակցող երկրների կառավարման բարելավման մասին, մենք պետք է կատարենք այս երկրներին տված խոստումների մասին, որ նրանց կողմից կատարած բարեփոխումների իրականացման դեպքում նրանց կընդունենք ՆԱՏՕ-ի կազմ: Հիմա վերադարձել եմ Վրաստանից, որտեղ եղել եմ մեկ շաբաթ: Հրաշալի էր, երբ տեսա օկուպացիայի պայմաններում գտնվող բարեկամին – ԱՄՆ-ի մեծ բարեկամին, որը համբերատար շարունակում է դիմակայել Ռուսաստանի սադրանքներին, այդ թվում՝ ընթացիկ սահմանազատմանը և օկուպացված տարածքներում ընթացող առևանգումներին»,- հայտարարել է Քիզինգերը կոմիտետային լսմանը խոսքով ելույթ ունենալիս: