Արևմուտքը Սաակաշվիլու ձերբակալությունը համարում է Ուկրաինայի ներքին գործ. Պավել Կլիմկին
Արևմուտքը Սաակաշվիլու ձերբակալությունը համարում է Ուկրաինայի ներքին գործ. Պավել Կլիմկին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարում է, որ Օդեսայի նախկին նահանգապետի Միխեիլ Սաակաշվիլու ձերբակալությունը Արևմուտքը համարում է Ուկրաինայի ներքին գործ, ուստի Եվրոպայից այս հարցի շուրջ անսովոր արձագանք չի լինի:

Երկրի արտաքին գործերի նախարարի խոսքով, Ուկրաինան եվրոպական երկիր է, որտեղ հարգում են օրենքի գերագույնությունը:

«Ամեն բան շատ պարզ է: Ձևական, տարբերվող արձագանք դուք չեք լսի, քանի որ Եվրոպայում հասկանում են, որ թե ինչպես պետք է դա արվի: Երբ մենք ասում ենք, որ ունենք եվրոպական հանրություն և եվրոպական երկիր՝ սա հիմնված է իրավական գերագույնության վրա»,- հայտարարում է Կլիմկինը: