ԱՄՆ Տեխաս նահանգում հրաձգության հետևանքով մահացել է 8 մարդ, այդ թվում՝ հարձակում գործած անձը, գրում է Associated Press գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Տեխասի Պլեյնո քաղաքում:

Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի բնակելի տներից մեկում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով հրաձիգը մահացել է։

Դեպքի մանրամասները, ինչպես նաև հրաձգության պատճառները դեռևս չեն բացահայտվում:

Գործակալությունը նշում է, որ դեպքն իր բնույթով անսովոր է նման խաղաղ քաղաքի համար: