2021 թվականի հունվարից, կարգավիճակ ունեցող մանկավարժների աշխատավարձային հավելավճարը կավելանա 100 լարիով
2021 թվականի հունվարից, կարգավիճակ ունեցող մանկավարժների աշխատավարձային հավելավճարը կավելանա 100 լարիով

2021 թվականի բյուջեի նախագծում նախատեսված է 2021 թվականի հունվարից, կարգավիճակ ունեցող ուսուցիչների աշխատավարձի հավելավճարը ավելացնել 100 լարիով:

Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ նրանց, բացի այդ, 2021 թվականի աշխատավարձը ներառում է այն գումարը, որն անհրաժեշտ է 2020 թվականին ոստիկանությունում և բանակում աշխատավարձերի բարձրացման ամբողջ տարին ֆինանսավորելու համար:

Հաջորդ տարվա բյուջեի նախագծում ընդհանուր առմամբ 103.1 միլիոն լարի է հատկացվում տեղահանվածներին բնակարանով ապահովելու և միգրանտներին աջակցելու համար: Հողերի գրանցման միջոցառումներին օժանդակելու համար տրամադրվում է ավելի քան 30 միլիոն լարի:

Թողնել մեկնաբանություն