2020 թվականին 168 միլիոն մարդ կունենա մարդասիրական օգնության կարիք
2020 թվականին 168 միլիոն մարդ կունենա մարդասիրական օգնության կարիք

2020 թվականին միջազգային մասշտաբով մարդասիրական օգնության անհրաժեշտություն կունենա ավելի քան 168 միլիոն մարդ: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ը:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի համաձայն, դրա պատճառը հակամարտությունները և կլիմայական փոփոխություններն են: ՄԱԿ-ի տեղեկությամբ, կարիքների թվում է սնունդը, ինչպես նաև մարդկանց բժշկական օգնությամբ և ապաստանով ապահովելը:

2019 թվականի նոյեմբերի ցուցանիշով, միջազգային մասշտաբով մարդասիրական օգնության կարիք է ունեցել 166 միլիոն մարդ: Սա նախորդ տարվա ցուցանիշից ավել է 26 տոկոսով:

Ըստ զեկույցի, ահազանգող ցուցանիշի ավելացումը պայմանավորված է հակամարտության գոտիների ավելացմամբ:

Նշված ցուցանիշից ելնելով, ՄԱԿ-ը գործընկերների օգնությամբ կփորձի հավաքել 28 միլիարդ դոլլար: