2019 թվականին, Գերմանիայում բնակվող արտասահմանցիներն ստացել են 13 միլիարդ եվրո սոցիալական օգնություն
2019 թվականին, Գերմանիայում բնակվող արտասահմանցիներն ստացել են 13 միլիարդ եվրո սոցիալական օգնություն: 2007 թվականի համեմատ գործազուրկ արտասահմանցիներին տրված սոցիալական օգնությունը կրկնապատկված է:
Գերմանիայի աշխատանքի դաշնային գործակալության տվյալներով, 2019 թվականի օգոստոսին գործազրկության համար սահմանված սոցիալական օգնություն է ստացել Գերմանիայում բնակվող երկու միլիոն արտասահմանցի:
2018 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի օգոստոսը սիրիացիները օգնության տեսքով ստացել են 3 միլիարդ 600 միլիոն եվրո, իրաքցիները՝ 840 միլիոն եվրո:
Բացի այդ, կրճատվել է Գերմանիայի քաղաքացիների թիվը, որոնք գործազրկության համար ստանում են օգնություն: