Համավարակի պայմաններում Քութաիսիի միջազգային օդանավակայանում կատարվել է Դորտմունդից առաջին չվերթը
Համավարակի պայմաններում Քութաիսիի միջազգային օդանավակայանում կատարվել է Դորտմունդից առաջին չվերթը

Քութաիսիի միջազգային օդանավակայանը վերսկսել է չվերթների ընդունումը Ամանորի ժամանակաշրջանում: Քիչ առաջ, Եվրոպայի խոշոր ցածրբյուջե ունեցող Wizz Air ավիաընկերությունը, համավարակի պայմաններում Դորտմունդից Քութաիսի ուղղությամբ և հակառակը կատարել է առաջին չվերթը:

Օդանավակայանների միության տվյալներով, Դավիթ Աղմաշենեբելիի անվան օդանավակայանն այսօր սպասարկել է ընդհանուր առմամբ 181 ուղևորի: Օդանավակայանում ուղևորներին դիմավորել է Քութաիսիի նորընտիր քաղաքապետ Իոսեբ Խախալեիշվիլին:

«Վրաստանի օդանավակայանների միության» կազմակերպմամբ, ինչպես թռիչքի, այնպես էլ ընդունելու գոտիներում ուղևորներին բաժանվել են խորհրդանշական նվերներ: Իոսեբ Խախալեիշվիլիի հայտարարությամբ, Ամանորի ժամանակաշրջանում Քութաիսիի միջազգային օդանավակայանից թռիչքների վերսկսումը կարևոր է, ինչպես երկրի տնտեսության, այնպես էլ բնակչության համար: Նա հույս է հայտնել, որ գարնանը Քութաիսիի միջազգային օդանավակայանում չվերթները կվերսկսեն սովորական ռեժիմում», – հայտարարել են օդանավակայանների միությունում:

Wizz Air ավիաընկերությունը Ամանորի ընթացքում Քութաիսի-Դորտմունդ օդային գծում կատարելու է երեք չվերթ: Հաջորդ չվերթները կլինեն դեկտեմբերի 25-ին և հունվարի 8-ին: Ինչպես հայտարարել են Քութաիսիի միջազգային օդանավակայանում, Դորտմունդ-Քութաիսի-Դորտմունդ չվերթը կատարվել է COVID-19 համավարակի ժամանակ սահմանված բոլոր կանոնակարգերին համապատասխան:

Գերմանիայի Դորտմունդ քաղաքից Քութայիսիի ուղղությամբ ուղիղ կանոնավոր չվերթներն իրականացվում են 2016 թվականից:

Վրաստանի կառավարության կողմից սահմանված կանոնակարգի համաձայն, Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր սահմանին կներկայացնեն վերջին 72 ժամում կատարած PCR հետազոտության բացասական փաստաթուղթ, կենթարկվեն ութօրյա ինքնամեկուսացման: PCR թեստի բացակայության դեպքում, կարանտինի փոխարեն նրանք կենթարկվեն 12 օրյա ինքնամեկուսացման: Ինչ վերաբերում է սահմանների հատման մասով Գերմանիայի կառավարության կողմից սահմանված կանոնակարգերին, ապա Գերմանիա զբոսաշրջիկների համար առանց վիզայի ճանապարհորդությունը դեռ չի թույլատրվում: Այլ անձանց (առողջապահական ոլորտի աշխատողներ, գիտաշխատողներ, մասնագիտացված աշխատակիցներ, որոշ դեպքերում ուսանողներ) թույլատրվում է մուտք գործել Գերմանիա միայն անհետաձգելի իրավիճակների դեպքում: