Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել կրակը, եթե Հայաստանը կպաշտպանի հակամարտության կարգավորման բազային սկզբունքները
Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել կրակը, եթե Հայաստանը կպաշտպանի հակամարտության կարգավորման բազային սկզբունքները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել կրակը, եթե Հայաստանը կպաշտպանի հակամարտության կարգավորման բազային սկզբունքները: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է ամերիկյան «Ֆոքս նյուս» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հարցազրույցի ամբողջական տարբերակը տարածում է ադրբեջանական «տրենդ» գործակալությունը:

«Մենք բազմիցս հայտարարել ենք այդ մասին: Մենք պատրաստ ենք այսօր համաձայնեցնել հրադադարը, սակայն միևնույն ժամանակ Հայաստանը, նրա վարչապետը պետք է հայտարարեն, որ կողմ են սկզբունքներին, որոնք մշակվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ: Երկու օր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի դիվանագիտական լուծում»,- հայտարարել է Ալիևը:

Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի նախագահը Հայաստանից պահանջում է տարածքների ազատագրում:

«Մենք ցանկանում ենք հրադադար, մեր հողերի վերադարձ: Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից ներկայացրած խաղարարար ծրագրի համաձայն պետք է հողերն ազատագրելու պարտավորություն ստանձնի, բայց դրա մասին չի խոսում»,- ասել է նա: