2020 թվականի ապրիլին քրեական հետապնդման է ենթարկվել 756 անձ. Սաքստատ
2020 թվականի ապրիլին քրեական հետապնդման է ենթարկվել 756 անձ. Սաքստատ

Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով, 2020 թվականի ապրիլին քրեական հետապնդման է ենթարկվել 756 անձ: Այստեղից մինչ փորձաշրջանի ավարտը, հանցագործություն է կատարել 99 անձ, ինչը կազմում է հետապնդման ենթարկված անձանց 13,1 տոկոսը:

Բացի այդ, այս տարվա ապրիլյան ցուցանիշը կրկնակի ցածր է, քան նախորդ տարվա ցուցանիշը: 2019 թվականի ապրիլին քրեական հետապնդում էր սկսվել 1529 անձի նկատմամբ:

Վիճակագրության ծառայության տվյալներով, ամենաբարձր ցուցանիշը Թբիլիսիում է՝ 307 դեպք, իսկ ամենացածրը Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում՝ 14 դեպք:

Երկրի ողջ տարածքում քրեական հետապնդման ենթարկված  756 անձից 14-ը անչափահաս են: